Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին գաղտնի զրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր օգնականների հետ:
Մասնավարապես, Սալիվանը կապվել է արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի օգնական Յուրի Ուշակովի հետ: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը զրուցել է նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Ըստ Սպիտակ տան աղբյուրի՝ բանակցություններում ոչ թե քննարկվել է Ուկրաինայում պատերազմի դադարեցումը, այլ փորձ է արվել կանխելու լարվածության սրացումն Ուկրաինայում եւ հետ պահելու Մոսկվային միջուկային կամ զանգվածային ոչնչացման ցանկացած այլ զենք օգտագործելուց: