Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Բաքվում Մեքսիկայի դեսպանատունը որոշում է ընդունել մինչեւ 2023-ի հունվար դադարեցնել Ադրբեջանի բնակիչներին Մեքսիկա մուտքի թույլտվությաւն տրամադրելը, քանի որ վերջին ժամամակները ադրբեջանցիները զանգվածաբար լքում են երկիրը եւ մեկնում Մեքսիկա՝ հետագայում այնտեղից զարտուղի ճանապարհներով Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար:
Ադրբեջանական ընդդիմությունը պարսավել է երկիրը լքողներին՝ միաժամանակ «ժողովրդի փախուստն արտերկիր» համեմատելով հայաստանյան համանման իրավիճակին. թե՛ Հայաստանում եւ թե՛ Ադրբեջանում երկրից հեռանալու պատճառը իշխանությունների ձախողած տնտեսական քաղաքականությունն ու համատարած կոռուպցիան են:
«Ամո՛թ, թուրքական ու մահմեդական աշխարհի առաջին աշխարհիկ ժողովրդավարությունը վերածվում է բանանային հանրապետության»,- նշված է տելեգրամյան ալիքում ընդդիմության ներկայացուցչի գրառման մեջ: