Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարեւոր է համարել Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ երեկ տեղի ունեցած հանդիպումը։
«Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կլաարը։
Նախօրեին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ եւ արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռեւս հասցեագրման կարիք ունեն։