Արցախի պաշտպանական բանակից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն իբր կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊԲ-ն ադրբեջանական կողմի հաղորդագրությունը որակել է որպես հերթական ապատեղեկատվություն։