Իսպանիայի Կադիս քաղաքի պատմական արխիվը տեղեկություններ է հրապարակել հայ համայնքի մասին՝ նշելով, որ համայնքը 17-18-րդ դարերում մեծ դերակատարություն է ունեցել քաղաքի կյանքում:
Արխիվն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 1717 թվականի փաստաթուղթ, որում նշվում է մի հայի մասին, որ Կադիս էր հասել Երեւանից եւ առեւտրի պայմանագիր կնքել:
Հայտնի է, որ Իսպանիայի հայկական համայնքը սկզբնավորվել է ծովափնյա Կադիս քաղաքից, որ Հարավարեւմտյան Եվրոպայի ամենահին քաղաքն է: