Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ռազմական բյուջեն մեծացրել են ավելի քան 20 տոկոսով եւ շարունակելու են բանակի արդիականացման աշխատանքը:
Նախարարների կաբինետի խոսնակը հավելել է, որ Ֆրանսիայի իշխանությունները մոտ ժամանակներս կքննարկեն եւ կընդունեն ռազմական ծրագրավորման մասին օրենք, որը ենթադրում է ռազմական բյուջեի հետագա մեծացում:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հանրապետության ռազմական բյուջեն 2023-ին ավելանալու է վեցերորդ անգամն անընդմեջ: Փոփոխություններից հետո երկրի ռազմական բյուջեն կկազմի 43,9 միլիարդ եվրո: