ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ անվտանգության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովի ուղղակի բանակցություններն ուրախալի լուր է անվանել:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որն առանցքային է Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման համար ու ողջունում է ջանքերն այդ ուղղությամբ»,- թվիթերյան գրառման մեջ նշել է Խավիեր Կոլոմինան: