Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին Հայաստան կժամանի։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել է նոյեմբերի 23-ին Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:
Պուտինը վերջին անգամ Հայաստանում է եղել 2019-ի հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։