Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցություններ են անցկացրել, դրանք ավարտվել են անարդյունք։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովում Գրոսին հայտարարել էր, որ համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարքի») շուրջ բանակցությունները մեռած չեն, եւ Իրանը կատարում է իր պարտավորությունները:
«Այսպիսով` նրանք ոչ մի նոր բան չեն բերել»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:
Գրոսին նշել է, բանակցությունները շարունակելու համար ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները մի քանի շաբաթից պատրաստվում են Իրան մեկնելու: