Ըստ բրիտանական BBC-ի՝ ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ Պենտագոնի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ունի ավելի քան 100 հազար սպանված եւ վիրավոր: Նրա համոզմամբ՝ ուկրաինական կողմը կրել է մոտավորապես նույնքան կորուստներ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեռեւս սեպտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» ընթացքում Ռուսաստանի կորուստների թիվը 5 հազար 937 է։ Իսկ ուկրաինական կողմի զոհերն ու վիրավորները, ըստ Շոյգուի, շուրջ 100 հազար են։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները նոյեմբերի 10-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 4242 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 159 միավոր, 1805 միավոր հրետանային համակարգ, 5682 միավոր զրահամեքենա, 205 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 1499 միավոր ԱԹՍ, 2804 տանկ, 16 ռազմանավ (եւ մոտորանավ), 260 ռազմական ուղղաթիռ, 278 ռազմական ինքնաթիռ, 399 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 78 հազար 690 ռուսաստանցի զինվորական։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսական ուժերն առավել մեծ կորուստներ են կրել Լիանի եւ Ավդեեւի ուղղություններում։