Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի։
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ճանապարհահատվածը փակ կլինի նոյեմբերի 10-ի 21:00-ից մինչև նոյեմբերի 11-ի 07:00-ն՝ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված: