ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստում հաստատել է 2023-ի ՏԻՄ հերթական ընտրությունների օրերը։
«ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023-ի մարտի 26-ը, հունիսի 11-ը եւ հոկտեմբերի 29-ը»,–հայտնում են ԿԸՀ–ից։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հավելել է, որ նշանակված քվեարկությունների օրերը չեն վերաբերում Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի՝ Երեւանի ավագանու ընտրությունները նշանակում է կառավարությունը։
Ըստ ընտրական նոր օրենսգրքի՝ ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները պարզեցվել են: Այսուհետեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք եւ բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հրապարակային քաղաքական գործունեություն չեն ծավալում։