Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտահետազոտական վերականգնման եւ ամրակայման բաժինը ստեղծվել է թանգարանի հիմնադրումից քսան տարի անց՝ 1988 թվականին։ Տարեկան շուրջ 400-500 գտածո է վերականգնվում լաբորատորիայում, որոնք հիմնականում պեղվում են Արին բերդ, Կարմիր բլուր եւ Շենգավիթ հնավայրերից:
Թանգարանի վերականգնման բաժնի աշխատակիցները կարծում են, որ վերականգնողը հասարակության համար միշտ մնալու է ստվերում, որովհետեւ այցելուին չի հետաքրքրում՝ ինչպես, ինչ ճանապարհով է նմուշը հասնում թանգարան, ովքեր են դրա հետեւում կանգնած: