ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 23-ին Երեւանում անցկավելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ, ինչպես նաեւ քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։