Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության մինչեւ 18 տարեկան մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը հաղթել է ռուս մրցակցին եւ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մամիկոնը ներկայում իր ակտիվում ունի 5.5 միավոր եւ մրցաշարի միանձնյա առաջատարն է:
Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանն էլ 5-րդ հաղթանակն է տարել Մ18 աղջիկների մրցաշարում։ Նա պարտության է մատնել ուկրաինացի մրցակցին եւ նույնպես գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մկրտչյանը եւս իր ակտիվում 5.5 միավոր ունի։
Շախմատի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: