Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 5։4 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկին եւ դուրս եկավ եզրափակիչ։
Դավիթը հաղթել է նաեւ ֆրանսիացի (3:1) եւ վրացի (1։1) մրցակիցներին։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի ռուսաստանցի Սերգեյ Ռյաբովի հետ: Եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 16:00-ին:
Միաժամանակ 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը պարտվել է առաջին իսկ գոտեմարտում եւ դուրս մնացել պայքարից։
Հայաստանից Բիշքեկ են մեկնել 8 մարզիկներ` Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Ավետիք Պողոսյանը (79 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ)։
Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց եւ տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու: