Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ ի պատասխան ռուս պաշտոնյաների, գործարար շրջանակների եւ հասարակության ներկայացուցիչների, մշակութային գործիչների եւ այլ անձանց նկատմամբ Ջո Բայդենի վարչակազմի մշտապես սահմանած անձնական պատժամիջոցների Ռուսաստանը ԱՄՆ 200 քաղաքացու մուտքի արգելք է սահմանել:
Ցանկում են հայտնվել ռուսատյաց արշավի առաջխաղացման եւ Կիեւի ռեժիմին աջակցության գործում ներգրավված ԱՄՆ իշխանության գործադիր մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ, նրանց մերձավոր ազգականներ, ռազմարդյունաբերական ընկերությունների եւ ձեռնարկությունների ղեկավարները, փորձագետներ ու լոբբիստներ: