Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի փոխնախարար, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը Բաքվում հանդիպել է Միացյալ Նահանգների ռազմական կցորդ, գնդապետ Քայլ Մեթյու Քոնին։
Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ը կաջակցի Ադրբեջանին: