Մի ընտանիքի պատմություն. «Չգիտենք, թե ինչպես ենք ձմեռելու»

Անի Գեւորգյան
Rasoyan family

Կարինե Ռասոյանը Արցախից տեղահանված միայնակ մայր է, այժմ վարձով ապրում է Երեւանում երկու դուստրերի եւ տարեց մոր հետ: Ընտանիքից որեւէ մեկին աշխատանք գտնել չի հաջողվում, մինչդեռ Կարինեն պետք է վարկ մարի, որի համար բանկից անընդհատ զանգեր է ստանում:

Տարիներ առաջ նա վարկ էր վերցրել տան մոտ գոմ կառուցելու համար, իսկ տունը Աղավնոյում է: «Վարկը պետք է մարեի գոմից ստացած եկամուտով, բայց հիմա ոչ մեկին կարծես չի հետաքրքրում, որ մեր կյանքը փլուզվել է: Գումարը հետ են ուզում ու հաշվի չեն առնում, որ իմ կայքը մնացել է Աղավնոյում,- ասում է կինը:- Հայտնվել ենք թակարդի մեջ. շուտով մեզ պետք է մեր կորցրած տան փոխհատուցման սերտիֆիկատ տան, բայց պարզվում է, որ եղած վարկի պատճառով չեմ կարող որեւէ գործարք անել»:

 

Rasoyan familyԿարինե Ռասոյանը Աղավնոյում էր բնակվում 2003-ից:

Rasoyan familyՀարազատ գյուղը լքելուց հետո ընտանիքը վարձով երեք տուն է փոխել:

Rasoyan familyԿարինե Ռասոյան. «Մեր ընտանիքում տղամարդ չկա, ու Աղավնոյից հեռանալիս ես ու իմ աղջիկներն ենք տնից մի քանի կահույք հանել»:

Rasoyan familyԱնին 15 տարեկան է, այժմ հաճախում է մատնահարդարման դասընթացների,
բայց գյուղից լինելու պատճառով հաճախ է իր հասցեին վիրավորական խոսքեր լսում:

Rasoyan family«Ասում են՝ գյուղից ես: Նեղվում եմ, որ դա որպես վատ բան են ասում: Փորձում եմ լավ սովորել, որ մարդիկ հասկանան՝ կապ չունի, թե որտեղից ես»:

Rasoyan family21 տարեկան Մարիաննան հեռախոսում պահում է Աղավնոյի տնից հեռանալիս արած վերջին կադրերը:

Rasoyan familyՄարիաննա. «Ես վարսահարդարությամբ էի զբաղվում, բայց հիմա ոչ մի տեղ աշխատանք չեն տալիս, ասում են՝ պետք է վերապատրաստվես»:

Rasoyan familyԿարինե Ռասոյան. «Այս տանը վառարան ու գազ կա, բայց չենք օգտագործում, որովհետեւ դրա վարձը վճարելու հնարավորություն չունենք:
Չգիտենք, թե ինչպես ենք ձմեռելու»:

Rasoyan familyՌասոյաններն ասում են՝ պատրաստ են ցանկացած աշխատանք կատարելու, միայն թե վարձատրվեն:

Rasoyan familyԱղջիկները Աղավնոյից Երեւան են բերել իրենց սիրելի սենյակային բույսերը:

Rasoyan familyՄարիաննա. «Մեկ-մեկ բացում նայում ենք մեր գյուղի, տան լուսանկարները ու փորձում ենք հաշտվել եղածի հետ»:

Rasoyan familyԱղջիկները շատ են դիմում տեղահանվածների համար նախատեսված տարատեսակ դասընթացների մասնակցելու համար,
սակայն հաճախ լսում են՝ տեղ չկա:

Rasoyan familyԱնի. «Ես անչափահաս եմ, դեռ աշխատել չեմ կարող, բայց ամեն տեղ դիմում եմ, որ նոր բաներ սովորեմ»:

Rasoyan familyԸնտանիքի միակ եկամուտը ամեն ամիս պետության կողմից տրվող 40 հազար դրամն է, որով մուծում են տան վարձը:

Նման հոդվածներ