Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում:
Մրցաշրջանը հաջող են սկսել ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարները` Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը:
Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում անցկացված դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում երրորդն էր՝ վաստակելով 59,07 վարկանիշային միավոր՝ առաջատարին զիջելով ընդամենը 12,4 վայրկյան, իսկ Կատյա Գալստյանը հավասարը չուներ 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80,51 վարկանիշային միավոր: