Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը հաղթել է Պորտուգալիայի Ֆիգեյրա-դա-Ֆոշ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ միանձյա գրավել 1-ին տեղը: Նրան հաջորդող հինգ շախմատիստները հետ են մնացել կեսական միավորով:
Մրցաշարին հանդես եկած մեր մյուս մասնակիցը՝ Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, ինը հնարավորից վաստակել է 6 միավոր եւ զբաղեցրել 7-րդ բարձր հորիզոնականը: Դանիելյանը լավագույնն է եղել կանանց մեջ: