«Deutsche welle» («Գերմանական ալիք») պարբերականը գրում է, որ վերջին 30 տարում՝ 1991- 2019թթ., այսպես կոչված «նոր դաշնային հողերից» (նախկին ԳԴՀ) շուրջ 3,86 միլիոն գերմանացի տեղափոխվել է երկրի արեւմտյան հատված: Միեւնույն ժամանակ, արեւմուտքից արեւելք մշտական բնակության է տեղափոխվել 18-30 տարեկան 2,63 միլիոն գերմանացի: Տվյալները Բունդեսթագի «Ձախ կուսակցության» հարցումով ներկայացրել է երկրի ՆԳՆ-ն:
Կուսակցության պատգամավոր Սաբին Ցիմերմանը շեշտել է, որ շատ արեւելյան գերմանացիներ երես թեքեցին ծննդավայրից՝ գործազրկությունից եւ ցածր աշխատավարձից խուսափելու համար: Գերմանիայի արեւելյան հատվածում բնակչության կրճատման պատճառը, պատգամավորի կարծիքով, պայմանավորված է տեղի քաղաքների սոցիալական եւ մշակութային ենթակառուցվածքների զարգացման դանդաղ ընթացքն է: