ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 14-ին հավանություն է տվել Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքով Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ սահմանելու մասին բանաձեւին։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 94 պետություն, 14-ը դեմ է քվեարկել, իսկ 73 երկիր ձեռնպահ է մնացել: 11 երկիր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։
Ըստ ասամբլեայի հրապարակած աղյուսակի՝ բանաձեւին դեմ են քվեարկել Բելառուսը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Չինաստանը, Կուբան, ԿԺԺՀ-ն, Էրիթրեան, Եթովպիան, Իրանը, Մալին, Ռուսաստանը, Սիրիան եւ Զիմբաբվեն:
Ձեռնպահ մնացած երկների շարքում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Սերբիան։
Վրաստանը եւ Թուրքիան կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստը տեղի է ունեցել Կանադայի, Գվատեմալայի, Նիդերլանդների եւ Ուկրաինայի նախաձեռնությամբ։