ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաստատած եւ հրապարակած տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։
«Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Ըստ «Արմենպրես»-ի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը հայտնել է, որ Արփիի հայրը զբաղված է արտագնա աշխատանքով, իսկ մայրը տնային տնտեսուհի է։ Արփին այս ընտանիքի երրորդ ու սպասված երեխան է: Առաջին երկու երեխաները տղաներ են։