Team Telecom Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել, որ Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական եւ պահեստային կապուղիների խափանման պատճառով Team Telecom Armenia-ում ինտերնետ հասանելիության խնդիր է առաջացել։
«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ձայնային ծառայությունները հասանելի են: