ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ:
Այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հատկացրել է կրթաթոշակային հինգ տեղ:
Ծրագրին առցանց դիմողները պարտադիր պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով չինական կողմին պաշտոնապես փոխանցելու նպատակով:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2022-ի դեկտեմբերի 31-ն է: