Ըստ Իրանի մաքսային վարչության, ընթացիկ տարվա յոթ ամիսներին (մարտի 21-ից հոկտեմբեր 22-ը) Իսլամական Հանրապետության եւ ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցել է 3,38 միլիոն տոննան, որը կազմում է 1,8 միլիարդ ամերիկյան դոլար։
ԵԱՏՄ անդամ երկրներից Իրանի հիմնական առեւտրային գործընկերը Ռուսաստանն է։ Իրանա-ռուսական առեւտրաշրջանառությունը ընթացիկ տարվա յոթ ամիսներին եղել է 2,3 միլիոն տոննա, որը կազմում է 1,32 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում Հայաստանն է։ Իրանա-հայկական առեւտրաշրջանառությունը վերոնշյալ ժամանակահատվածում եղել է 524076 տոննա, որը կազմում է 229,84 միլիոն դոլար։ Երրորդ տեղում Ղազախստանն է։ Այս երկրի հետ Իսլամական Հանրապետության առեւտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում եղղել է 506724 տոննա, որը կազմում է 181,28 միլիոն դոլար։
Միաժամանակ նաեւ նշվում է, որ իրանական արտահանումը ԵԱՏՄ երկրներ նշված ժամանակահատվածում եղել է 1,63 միլիոն տոննա, որը կազմում է 760,25 միլիոն դոլար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը