Ըստ իրանական Mehr գործակալության՝ դատական լսումներից հետո Թեհրանի հեղափոխական դատարանը նոյեմբերի 16-ին նախնական դատավճիռ է ընդունել անկարգությունների եւ անվտանգությունը խաթարողների եւս երեք մասնակիցների նկատմամբ:
Մասնակիցներից մեկը դատավճռով մեղադրվում է հասարակական կարգը խախտելու եւ երկրում անկայունություն մտցնելու, ինչպես նաեւ մարդկանց եւ պետական գույքին վնաս պատճառելու համար։ Երկրորդ մեղադրյալը մահապատժի է դատապարտվել Պակդաշտում ոստիկանական բաժանմունքը հրդեհելու եւ գույքը ոչնչացնելու համար։
Մահապատժի դատապարտված երրորդ անձը, ըստ դատարանի վճռի, վնաս է հասցրել պետական սեփականությանն ու գլխավոր դերակատարում է ունեցել անկարգություններում։
Իրանում սեպտեմբերի կեսից շարունակվում են Մահսա Ամինիի մահից հետո սկսված անկարգությունները։ Ոստիկանությունը ձերբակալել էր նրան, որից հետո աղջիկը մահացել է ոստիկանական տեղամասում։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են տեղի ունեցել Գիլան, Խուզեստան, Բելուջիստան եւ Սիստան նահանգներում եւ Թեհրանում։