Կառավարության որոշմամբ` 2022-ի սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին սոցիալական աջակցություն կտրամադրվի։
Ըստ այդմ՝ 293 շահառու յուրաքանչյուր զինծառայողի 500 հազար դրամ կտրամադրվի։ Զինծառայողների սոցիալական աջակցության համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146,5 միլիոն դրամ։
Վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին աջակցություն կտրամադրվի, քանի որ նրանք ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում են եւ կանգնած են կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի առաջ։