ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հանրապետականների առաջնորդ Քեւին ՄաքՔարթիին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանալու կապակցությամբ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է նրանց հետ գործակցելու պատրաստակամության մասին: Ըստ Բայդենի` նախորդ շաբաթ անցկացված միջանկյալ ընտրությունները «ցույց տվեցին ամերիկյան ժողովրդավարության ուժն ու կայունությունը»:
Միջանկյալ ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունը Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն է կազմել՝ ստանալով ստորին պալատի 435 տեղից 221-ը։ Սենատում առաջատարը դեմոկրատներն են։