Նոյեմբերի 17-ին Կառավարության որոշմամբ Գորիսի մոտ մեկ հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասերը կնվիրաբերվեն «Հայաստան» հիմնադրամին։
Նախատեսվում է Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով 6 բնակելի տուն կառուցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում` 4 տուն Արցախից տեղահանված եւ 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար:
Բնակելի տների կառուցման ավարտից հետո դրանք 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվեն վերոհիշյալ ընտանիքներին։ 10-ը տարին լրանալուն պես դրանք անհատույց սեփականության իրավունքով կփոխանցվեն այդ ընտանիքներին:
Միաժամանակ հիմնադրամը պարտավորվում է 3 տարվա ընթացքում ավարտել տների կառուցման աշխատանքները, եւ եթե խոստացված ժամկետում ծրագիրը կյանքի չկոչվի, հողերը կրկին կանցնեն համայնքի տիրապետությանը։