ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում։
«Եթե ԱՄՆ-ը իսկապես ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, պետքարտուղարությունը չպետք է վարանի խոսել Ադրբեջանի ագրեսիայի մասին»,- իր թվիթերյան գրառման մեջ շեշտել է կոնգրեսականը։