ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 17-ին՝ 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի հրազենային կրակոցից վիրավորվել է շարքային Հ. Ա.-ն:
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Նոյեմբերի 11-ին էլ հայ–ադրբեջանական սահմանագոտում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի հրազենային կրակոցից վիրավորվել էր շարքային Պարույր Խաչատրյանը։ Նրան վիրահատել էին, կյանքին վտանգ չի սպառնում։