ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երեւանում:
«Կլինի ուղեւորություն դեպի Հայաստան՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին, կլինեն ռուս-կուբայական բանակցություններ Մոսկվայում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով նախագահի հաջորդ շաբաթվա ժամանակացույցի մասին հարցին:
Հայաստան է այցելելու նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա նոյեմբերի 22-23-ը մասնակցելու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։