«Մեծամոր» հնավայրի տարածքում վերջին ութ տարիներին հայտնաբերվել է 13 կմախք, սպասք, կենցաղային իրեր: Հնավայրի տարածքը պեղում է հայ-լեհական արշավախումբը: Նկարահանման ընթացքում դուրս էին բերում սափորների բեկորներ, որոնք կհանձնվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա: Լաբորատորիայի աշխատակիցներից ոմանք կարողանում են համատեղել հնագետի ու վերականգնողի աշխատանքը՝ ասելով, որ դրանք փոխլրացնող մասնագիտություններ են։