Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը Իրանը համարում է համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը եւ շարունակում է անել ամեն ինչ, որ հրեական պետության սահմանների մոտ չհայտնվեն Թեհրանի աջակցությունը վայելող արմատական ուժերի ռազմակայաններ:
Գանցը նշել է, որ Իսրայելում անհանգստություն են առաջացնում Իրանում միջուկային ծրագրի հետագա զարգացումը, ինչպես նաեւ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում Իրանի ներգրավվածության մասին պնդումները:
Նա հավելել է, որ աշխարհը սրընթաց կերպով փոխվում է, եւ ծայրահեղականության ու ահաբեկչության քաղաքականությունն ազդում է ամբողջ աշխարհի երկրների վրա:
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հովանու ներքո մի շարք միջոցառումներով Իսրայելը շարունակելու է գործել իր սահմաններին ահաբեկչական ռազմակայաններ կառուցելու ցանկացած փորձի դեմ: