Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ հայտնաբերվել է նոյեմբերի 16-ին Իրանի Խուզիստան նահանգի Իզե քաղաքում ահաբեկչության դիմած երեք տղամարդ: Իրանի փոխնախագահ Մոհսենա Ռեզաին հայտնել է, որ ահաբեկիչները փորձել են փախուստի դիմել, սակայն ձերբակալվել են Իրան-Ադրբեջան սահմանին։
Ռեզաին նշել է, որ Իրանի թշնամիներին չի հաջողվել արդյունքի հասնել ապօրինի պատժամիջոցներով, ուստի այժմ երկրում անկայուն մթնոլորտ ստեղծելու փորձեր են արվում:
Վերջին տվյալով՝ Խուզիստանում ահաբեկիչների կրակոցների հետեւանքով զոհվել է առնվազն 7 մարդ, նրանց թվում՝ ոստիկաններ, կա 10-ից ավելի վիրավոր: