ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները ոչ միայն Վաշինգտոնից է՛լ ավելի շատ ռազմական օգնություն են խնդրում, այլեւ փորձում են Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ուղղակի դիմակայություն հրահրել։
Ըստ դեսպանի՝ Ռուսաստանը ռազմական գործողություններ չէր նախաձեռնի, եթե Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները տասնամյակներ շարունակ Կիեւին չտրամադրեին Մոսկվայի դեմ:
Անդրադառնալով Լեհաստանի տարածքում հրթիռների հարվածի դեպքին՝ ռուս դիվանագետն անհեթեթ է համարել այն, որ արեւմտյան պաշտոնյաներն ու լրատվամիջոցներն ամեն ինչի համար մեղադրում են Ռուսաստանին:
«Նման հնարքի ամերիկյան կողմը դիմում է ցանկացած բարդ իրավիճակում, նույնիսկ այն ժամանակ, երբ հրապարակավ ընդունում է, որ Կիեւը մասնակից է Լեհաստանի խաղաղ քաղաքացիների զոհվելուն»,- նշել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը։