Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ նոյեմբերի 19-ին՝ 11։00-ից, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետեւանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։
Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերը կաշխատեն բնականոն ռեժիմով: Խնդիրը կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։