ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 20-ին՝ 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ նոյեմբերի 21-ի՝ 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: