ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում պետությունը գործատուին 250 հազար դրամի չափով միանվագ փոխհատուցում կտրամադրի, եւ 350 հազար դրամի չափով՝ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում. ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։
Ծրագրում կարող են ներգրավվել գործատուները, որոնք հանրային ծառայություն մատուցող պետական կառավարման համակարգի մարմին չեն, մինչեւ ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել են առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող, նրանց հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5%:
Ծրագրից օգտվելու համար գործատուները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց եղանակով: