Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ուրանի հարստացման մակարդակը 20 տոկոսի չեն իջեցնի, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ ուրանի 20 %-անոց հարստացումը համապատասխանում է միջուկային գործարքի 36-րդ հոդվածին:
Ըստ Politico թերթի՝ նախօրեին ԱՄՆ-ի վարչակազմը հայտնել է, որ մտադիր է առաջիկա օրերին Իրանի կառավարությանը ներկայացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իրավիճակի հանգուցալուծման նոր առաջարկներ: Նախատեսվում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշակի մեղմացում, եթե Թեհրանը դադարեցնի կատարելագործված գազային ցենտրիֆուգների օգտագործումը եւ համաձայնի ուրանի հարստացումը հասցնել 20 տոկոսի: