ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մարզերը եւ Երեւան քաղաքը թվերով. 2022» զեկույցի տվյալներով` 2020-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երեւանին։
Ըստ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի՝ վերջին 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018-ին 54,1% էր, 2019-ին՝ 58,4%։