ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի քննարկում Ռուսաստանի Դաշնությունում զորահավաքի երկրորդ ալիքի հնարավորությունը: Նա միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել իր նպատակներին «հատուկ ռազմական գործողության» միջոցով եւ կհասնի դրանց:
«Կիեւում իշխանափոխությունը հատուկ գործողության նպատակը չէ, իսկ ռուս ռազմագերիներին գնդակահարածներին Ռուսաստանն ինքը կփնտրի, նրանք պետք է գտնվեն եւ պատժվեն»,- ասել է Պեսկովը:
Անդրադառնալով ՌԴ նախագահի առաջիկա հանդիպումներին՝ Կրեմլի պաշտոնական ներկայայցուցիչը նշել է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում առանձնազրույց կունենա ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ: ՌԴ նախագահը կմասնակցի նաեւ Բիշքեկում անցկացվելիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: