Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ին՝ 10։00-14։25-ին, կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊԲ-ն ադրբեջանական կողմի հաղորդագրությունը որակել է հերթական ապատեղեկատվություն։