Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության B խմբի մեկնարկային խաղում մրցեցին Անգլիայի եւ Իրանի ընտրանիները:
Էր-Ռայան քաղաքում տեղակայված «Խալիֆ» միջազգային մարզադաշտում անցկացված խաղի մեկնարկից 16 րոպե անց Իրանի հավաքականը ստիպված փոխեց դարպասապահին, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը: Խաղակեսի միջնամասում Անգլիայի հավաքականը սկսեց առավել սուր գրոհել: Վիճակագրությամբ Անգլիայի ընտրանին գնդակին տիրելու հարաբերակցությամբ առաջ էր` 70/15:
Անգլիացիները 35-րդ րոպեին առավելությունը գոլի վերածեցին: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը: Անգլիացիները եւս երկու գնդակ ուղարկեցին Իրանի դարպասը մինչեւ խաղակեսի ավարտը: Նախ 43-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական, այնուհետեւ` 45-րդ րոպեին՝ Ռահիմ Ստերլինգը: Անգլիայի հավաքականը առաջատարի դերը պահպանեց նաեւ երկրորդ խաղակեսում: 62-րդ րոպեին Բուկայո Սական գրավեց Իրանի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ:
Իրանի ընտրանին կարողացավ հեղինակության գնդակ խփել 65-րդ րոպեին, երբ դիպուկությամբ աչքի ընկավ Մեհդի Տարեմին: Անգլիան չբավարարվեց ձեռք բերածով ու խփեց նաեւ 5-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Մարկուս Ռեշֆորդը: Զեկ Գրիլիշը 90-րդ րոպեին խփեց Անգլիայի թիմի 6-րդ գնդակը: Իսկ խաղի 102-րդ րոպեին Անգլիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց նույն Տարեմինմին:
Խմբի մյուս խաղում կմրցեն ԱՄՆ-ի եւ Ուելսի հավաքականները: Այդ հանդիպումը կմեկնարկի նոյեմբերի 21-ին` Երեւանի ժամանակով 23:00-ին: Երկրորդ տուրում՝ նոյեմբերի 25-ին, Անգլիայի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի, իսկ Ուելսը կխաղա Իրանի հետ: