Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից հայտնել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը եւ մինչեւ նոյեմբերի վերջը անցկացվելիք նիստում որոշում կընդունի։
Անկախ ՀԾԿՀ-ի վերջնական որոշումից՝ անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացվի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն՝ մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա։