ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ շուրջ 4000 հայկական վանքեր եւ մշակութային հուշարձաններ այս պահին ոչնչացման վտանգի առաջ են:
Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը:
Նշենք, որ այսօր էլ ադրբեջանցիների թիրախում է հայտնվել Շուշիի՝ Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։