Լեհաստանի Մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունը հայտնել է, որ Լեհաստանի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության դատարանը չեղյալ է հայտարարել ռուսական «Գազպրոմ» եւ «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցած այլ ընկերությունների նկատմամբ սահմանված տուգանքները:
Դատարանը համարել է, որ ռուսական գազային ընկերությունը վերոնշյալ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություն այդպես էլ չի ստեղծել, իսկ հակամոնոպոլիստական ընկերությունը, նման ահռելի տուգանքներ սահմանելով ընկերությունների նկատմամբ, վերազանցել է իր լիազորությունները եւ չեղարկել այդ տուգանքները։
Լեհական հակամոնոպոլիստական կարգավորիչ մարմինը վճիռը զարմանալի է համարել եւ հայտնել, որ պահանջելու է դատավճռի գրավոր հիմնավորում, որից հետո այն գանգատարկելու է վերադաս ատյան։
Լեհաստանի Մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունը ռուսական «Գազպրոմ» ընկերությանն ավելի վաղ տուգանել էր 6,45 միլիարդ եվրոյով, եւս հինգ ընկերությունների՝ 39,8 միլիոն եվրոյով՝ հակամոնոպոլիստական կանոնները խախտելու համար։
Ըստ լեհական կարգավորիչ մարմնի՝ ռուսական գազային ընկերությունը, առանց համաձայնության, տուգանված մյուս ընկերությունների հետ կնքել էր գործարքներ, ինչը կարող էր հանգեցնել մրցակցային միջավայրի սահմանափակման։ Լեհական հակամոնոպոլիստական մարմինն այս առնչությամբ հետաքննությունը սկսել էր 2018 թվականին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը