Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը հայտնել է, որ Թուրքիան մշակում է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութ՝ ցողացիրի տեսքով:
COVID-19-ի դեմ թուրքական Nanography ընկերության մշակած Intranazal պատվաստանյութի կլինիկական հաջող փորձարկումների դեպքում արդեն տարեվերջին նախատեսվում է դրա կիրառումը:
Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիայի դեղորայքի եւ բժշկական սարքավորումների գործակալությունը դեռ պետք է հավանություն տա պատվաստանյութին:
ՄԱԿ-ի՝ պետությունների ղեկավարների եւ կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «COVID-19 եւ հետագա վերականգնման ֆինանսավորում» թեմայով հեռավար նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական պատվաստանյութը առավելագույնս մատչելի եւ նպաստավոր կլինի ոչ միայն թուրքերի, այլեւ ամբողջ մարդկության համար՝ բոլորին կոչ անելով հնարավորինս արդարացիորեն բաշխել պատվաստանյութերի չափաքանակները: